Եվգենի Կիրիլով. «ԵՄ-ն պետք է մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»20 մայիսի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան Եվրոպայի և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ փոխհարաբերությունների շուրջ: «Երբեմն մենք մոռանում ենք, որ Հարավային Կովկասը Եվրոպայում է գտնվում», - ասել է բուլղարացի եվրապատգամավոր Եվգենի Կիրիլովը, որը հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ: Նրա խոսքերի համաձայն, երբ լուծվեն այդ երկրների անվտանգության հարցերը, նկատելիորեն կբարելավվեն նրանց զարգացման պայմանները: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդարանական պատվիրակության ղեկավար Միլն Կաբռնոչն, իր հերթին, ասել է. «Դա անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե մենք ինչպես ենք վերաբերվում Եվրամիությանը: Եթե մենք Եվրամիությունն ընդունենք որպես կամավոր և փոխկապակցված երկրների միություն, որոնք ընդհանուր շահեր ունեն կապիտալի, ապրանքների, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժման հարցերում, ես կարծում եմ, որ այդ երկրներին ոչինչ չպետք է խանգարի մի գեղեցիկ օր դառնալու եվրահամագործակցության անդամ` չորս ազատությունների հիման վրա, եթե դրանք համապատասխանում են չափանիշներին»: Կիրիլովը նշել է նաև, որ մինչ օրս ԵՄ-ն ակտիվ չի եղել, Եվրամիությունը պետք է մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջը; Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |