2010-ը Հայաստանի համար լինելու է ճգնաժամից դուրս գալու տարի21 մայիսի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, այնուամենայնիվ, 2010-ը Հայաստանի համար լինելու է ճգնաժամից դուրս գալիու տարի: Մայիսի 21-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զարգացման նախարար, Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է ճգնաժամի ազդեցության տակ, ես արդեն ուշադրություն եմ դարձրել նրան, որ շատ շինարարական աշխատանքներ կանգ են առել, բայց ես կարծում եմ, որ 2010-ին Հայաստանը դուրս կգա ճգնաժամից»,- ասել է նա: Միաժամանակ նա նշեց, որ նրա առաջին այցի հետ համեմատած (1991թ.), Հայաստանում«զարմանալի առաջընթաց» է արձանագրվել, ավելացնելով, որ ոչ մեծ ակտիվություն է նկատվում տնտեսության ոլորտում, քանի որ հայ ժողովուրդը միշտ հայտնի է եղել իր ձեռներեցությամբ և աշխատասիրությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |