Սփյուռքն իր պատմական հայրենիքին աջակցելու բարոյական պարտականություն ունի![]() 21 մայիսի 2010 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերություների կարգավորումը հնարավոր է միայն որևէ նախապայմանի բացակայության դեպքում»,- կարծում է Ֆրասիայի տնտեսական վերելքի նախարար, Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Նրա կարծիքով, Սփյուռքն իր հայրենիքը և այնտեղ ապրող հայերին աջակցելու բարոյական պարտականություն ունի, բայց դրա հետ մեկտեղ սփյուռքը չունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիները: «Չլինելով Հայաստանի քաղաքացի և չունենալով ձայնի իրավունք` ես զերծ եմ մնում հայկական կառավարության վերաբերյալ կարծիք հայտնելուց: Ապրելով արտասահմանում և լինելով սփյուռքի մասնիկը` ես ինչ-որ ազդեցության իրավունք չունեմ»,- ասել է նա: Այդ առումով Պատրիկ Դևեջյանն ավելացրեց, որ յուրաքանչյուր հայ ունի իր կարծիքը և շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում իր երկրում: «Սակայն ես շատ ուշադիր հետևում եմ իշխանությունների գործողություններին և ունեմ իմ անձնական կարծիքը տեղի ունեցող դեպքերի մասին: Ես երեք անգամ կրկնում եմ, որ Հայաստանը չի կարող քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրքական կողմից նախապայմանների առկայության դեպքում»,- ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |