Հայկական պատվիրակությունը Լայպցիգում կմասնակցի «Տրանսպորտ և նորարարություն. կարողությունների բացահայտում» միջազգային համաժողովին

Հայկական պատվիրակությունը Լայպցիգում կմասնակցի «Տրանսպորտ և նորարարություն. կարողությունների բացահայտում» միջազգային համաժողովին

PanARMENIAN.Net - Մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) կկայանա «Տրանսպորտ և նորարարություն. կարողությունների բացահայտում» թեմայով տրանսպորտի միջազգային համաժողով, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաձայն նախարարության մամլո ծառայության հաղորդագրության, տրանսպորտի միջազգային համաժողովը, որը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մի մասն է կազմում, տրանսպորտի ոլորտի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն կտա տարբեր հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում նորամուծություններ կատարելու վերաբերյալ կազամակերպել համատեղ քննարկումներ:

Համաժողովի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա տարբեր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում առանձին կներկայացվեն ոլորտում հաջողությամբ իրականացված նորարարությունները և առկա խնդիրները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---