ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՉԵՉԵՆԱԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՋՈԿԱՏՈՒՄ ԿՌՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ16 հոկտեմբերի 2001 - 23:31 AMT PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացրեց ռուսաստանյան HTB հեռուստաալիքը, Վրաստանի Կադորի կիրճում գտնվել է չեչենական գրոհայինների ջոկատում կռված, Ադրբեջանի 19-ամյա քաղաքացի, Բաքվի բնակիչ Ջավիդ Մուֆտիզադեի դիակը: Բաքվի ANS հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններին հայտնի է եղել Մուֆտիզադեի տեղը: Զոհվածի մայրը հայտնել է, որ գիտեր, թե ինչով է զբաղվում տղան: Նրա խոսքերով, որդին դարձել էր մոլեռանդ, երբ սկսել է այցելել Աբու-Բեքիրի մզկիթը, որը, Բաքվի ԶԼՄ-ների տեղեկություններով տարբերվում է վախխաբիտական ուղղվածությամբ: Ներկայումս մզկիթը շարունակում է իր գործունեությունը: Նրա շինարարությունը ֆինանսավորում է Ուսամա բեն Լադենի հետ սերտ կապեր ունեցող «Իսլամական ժառանգության վերածնունդ» քուվեյթյան կազմակերպությունը: Այն մինչ այժմ իր պաշտոնական ներկայացուցչությունն ունի Բաքվում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |