Հայաստանում տեղի կունենան Վանի հերոսամարտի 95-ամյակին նվիրված միջոցառումներ

Հայաստանում տեղի կունենան Վանի հերոսամարտի 95-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Վանի հերոսական ինքնապաշտպանության 95-ամյակի առթիվ Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը: «Այդ հիշարժան տարեթվին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռևս ապրիլին` Ժողովրդական արվեստի թանգարանում «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցրել» խորագրով միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացվել է Վանի մշակույթը եւ փաստագրական ֆիլմ»,-ասել է Գագիկ Բաղդասարյանը:

Նա հավելել է նաև, որ մայիսի 22-ի Երեւանի Վասպուրական պուրակում տեղի կունենա ծառատունկ: Նրա խոսքերով, նույն օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կամսնակցեն այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, վանեցիների ժառանգներ:

«Մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ տեղի կունենա ևս մեկ տոնական միջոցառում»,-ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ հունիսի սկզբին համազգային թատրոնում կբեմադրվի «Շխոնց Միհրան» ներկայացումը: Բաղդասարյանը նշել է, որ միջոցառումները կազմակերպվել են Արմենական-ՌԱԿ կուսակցության հետ համատեղ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---