Միթաթ Չելիքփալա. Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ21 մայիսի 2010 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դա ուղղակի անհնար է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անկարայի Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների համալսարանի դոցենտ Միթաթ Չելիքփալան: Ըստ նրա, դրան դեմ է Հայաստանը, հետևաբար, հարցը հանվել է օրակարգից: Նա նշել է նաև, որ թուրք ղեկավարության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան քաղաքական քայլեր, առանց որի դժվար կլինի կառուցել սեփական քաղաքականությունը տարածաշրջանում: «Ինձ ոչ մի բան հայտնի չէ Սուաթ Կինիկլիօղլուի հայ-թուրքական կարգավորման «փայլուն» առաջարկների նախաձեռնության վերաբերյալ»,-նշել է թուրք փորձագետը: Ըստ նրա, ցանկացած նոր առաջարկ անխուսափելիորեն նոր փաստաթուղթ է պահանջում, ուստի և նոր քննարկումներ և նոր արձանագրություններ: «Սակայն ես չեմ կարծում, որ ներկայումս դա հնարավոր է: Բանը նրանում է, որ Թուրքիայի և Հայաստանի հասարակական կարծիքը դեռևս պատրաստ չէ կարգավորման: Նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ Ադրբեջանի հարցում: Բնական է, որ երրորդ երկրների միջամտությունը, լինի դա Ադրբեջանը, Ռուսաստանը թե ԱՄՆ-ն, միայն կվնասի հայ-թուրքական գործընթացին, սակայն, ցավոք, դա քաղաքական իրողություն է, որից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել է Չելիքփալան: Նա նաև գտնում է, որ Հայաստանի համար այդքան էլ կարևոր չէ բաց սահամնը Թուրքիայի հետ, քանի որ ազատ ճանապարհ կա Վրաստանով և Իրանով: «Սակայն, անշուշտ, տարածաշրջանի համար ավելի լավ կլինի, եթե փակ սահմաններ չլինեն և երկու ժողովրդները միմյանց երկիր այցելեն ոչ թե Վրաստանի տարածքով, այլ ուղղակի հատելով սահմանը»,-ասել է թուրք փորձագետը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |