Արգենտինայի դիրքորոշումը հստակ է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ21 մայիսի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային, ով Երեւանում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության բացման առիթով: ՀՀ նախագահը շնորհավորել է պարոն Տայանային Արգենտինայի անկախության 200-ամյակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-արգենտինյան հարաբերությունների ներկա մակարդակի մասին եւ նշել, որ պետք է օգտագործել դրանք առավել ընդլայնելու հնարավորությունները: Խորխե Տայանան ասել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանություն բացելը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Կողմերը քննարկել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն շարունակելու, տնտեսական համագործակցությունը խթանելու, մշակույթի եւ սպորտի բնագավառներում շփումներն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր: Արտգործնախարար Տայանան նշել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսության զարգացման ծրագրերում, մասնավորապես` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում: Զրուցակիցները նշել են, որ արգենտինահայ համայնքը կապող օղակ է երկու երկրների միջեւ, ինչի վկայություններից է նաեւ Հայաստանում բազմաթիվ արգենտինացի գործարարների ներկայությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Արգենտինայի արտգործնախարարի խոսքով` իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է` ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ: Խորխե Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |