Միասնական քննությունների թեստերն արդեն Երևանում են21 մայիսի 2010 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Միասնական քննությունների` անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված թեստերն արդեն Երևանում են: Դրանք պահվում են «Արարատ» բանկի պահոցում, որի բանալիները միայն երեք անձանց տրամադրության տակ են` Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի և «Արարատ» բանկի ներկայացուցչի: Քննություններից մեկ օր առաջ, «Հայինկասացիա»-ի ուղեկցությամբ, թեստերը փակ ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ և կբացվեն դիմորդների ներկայությամբ: Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից: Իսկ պետական ավարտական քննությունների թեստերն արդեն 2-րդ տարին է, ինչ տպագրվում է ԳԹԿ տպարանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |