Ազատ և արդար ընտրություններն ապացուցում են` Արցախն արդեն կայացած պետություն է23 մայիսի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Ես քվեարկել եմ մեր երկրի ապագայի ու բարօրության օգտին»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Հարությունյանի խոսքով, ուրախացնում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրությունների հանդեպ: «Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումը կայացել է»,- նկատել է Հարությունյանը: ԼՂՀ վարչապետն ընդգծել է, որ Արցախն արդեն կայացած պետություն է, ինչի ապացույցն ընթացող ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններն են: Նա ավելացրել է նաև, որ նոր խորհրդարանը հիմնականում պետք է աշխատի ԼՂՀ զարգացման համար: ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |