Արամ Սաֆարյան. Ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում![]() 23 մայիսի 2010 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Մենք մեծ ակնկալիքներ ունենք Արցախի խորհրդարանական ընտրություններից, քանի որ ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Սաֆարյանի խոսքով, ԼՂՀ անկախությունն այն վերջին «զիջումն» է, որին հայկական կողմը պատրաստ է գնալ: «Եթե համաձայնությունը ձևավորվի Արցախի անկախության ճանաչման շուրջ, ապա ԼՂՀ-ն առավել կամրապնդի իր պետական կառույցները, որպեսզի դրանք աշխատանքի հաջող ավանդույթ ձևավորեն: ԼՂՀ միջազգային ճանաչման համար պայքարը շարունակական գործընթաց է, և ոչ մի դեպքում չպետք է դադարեցնել այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»,- հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավորը: Նա նշել է նաև, որ Արցախի ժողովուրդը պետք է այն տարածքում և այնպիսի կարգավիճակով ապրի, որն իրեն հարմար կլինի: «Եթե Արցախի ժողովուրդն այդ հարցի շուրջ որոշում կայացնի, ապա Հայաստանը կհամաձայնի դրա հետ: Վերջիվերջո, մենք հակամարտության կողմ չենք, մենք միայն աջակցում ենք ԼՂՀ անկախության ամրապնդմանը»,- հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը: ![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |