Ֆրանտիշեկ Միկլոշկո. Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում23 մայիսի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին, ովքեր հանրապետություն են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սլովակիայի անաչառ մոտեցումը Արցախի Հանրապետության համար կարևորագույն իրադարձության կապակցությամբ, ինչի լավագույն դրսևորումներից է նման փորձառու քաղաքական գործչի ներկայությունը Արցախի ԱԺ ընտրություններում: Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր հերթին ընդգծել է, որ մեծ կարևորություն է տալիս ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացմանը` հավելելով, որ Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |