Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ. ԼՂՀ-ում ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին![]() 23 մայիսի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Այսօր ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ընտրատարածքներում, այցելել եմ տասնյակ ընտրատեղամասեր և կարող եմ նշել, որ ընտրություններն այստեղ շատ ակտիվ են ընթանում, կազմակերպված, միջազգային նորմերի շրջանակներում և առանց բողոքների»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբան: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ցուգբայի խոսքով, բացի ինքնին ընտրություններից ԼՂՀ օրենսդրական դաշտը նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»,- ասել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակը: Նա ավելացրել է նաև, որ ի սկզբանե ԼՂՀ-ն միջազգային ճանաչման ավելի շատ շանսեր ուներ, բայց այնպես ստացվեց, որ Աբխազիային ավելի վաղ ճանաչեցին, քան ԼՂՀ-ին: «Սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ Աբխազիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և երկու երկրների միջև համագործակցությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա: ![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |