Արցախի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրողների 70 տոկոսը![]() 23 մայիսի 2010 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով 95 303 ընտրողներից քվեարկել է 66 919-ը, այսինքն` 70.11 տոկոսը: ԼՂՀ ընտրատեղամասերի թվում ամենաբարձր ակտիվությունը ցուցաբերել են Հադրութում` 81.37 տոկոս, Մարտակերտում` 84.24 տոկոս և Մարտունիում` 80.24 տոկոս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net ի լրագրողն Արցախից: Ինչպես նշել է Նասիբյանը, Արցախի ընտրատեղամասերն արդեն մեկ ժամ առաջ փակվել են և այժմ ընթանում է քվեների հաշվառումը: «Քվեարկության նախնական տվյալները հայտարարվել են ժամը 24:00-ին: 24 ժամվա ընթացքում հայտարարվելու են քվեարկության վերջնական արդյունքները»,- հայտարարել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |