Թբիլիսիի տեղական մարմինների ընտրությունների կուսակցական ցուցակներում ոչ մի հայ չկա24 մայիսի 2010 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Մենք` Թբիլիսի քաղաքի բնիկ հայազգի բնակիչներս, մտահոգություն և խոր հիասթափություն ենք արտահայտում այն առիթով, որ առավել վարկանիշային քաղաքական կուսակցությունների ցուցակներում, որոնք շանս ունեն ընտրվել տեղական ինքնակառավարման մարմիններ` 2010-ի մայիսի 30-ի Թբիլիսիի Սակրեբուլոյի, այսպես կոչված անցումային տեղերում բացակայում են հայազգի ներկայացուցիչները: Մտահոգություն առաջացնում է ոչ միայն այն, որ Թբիլիսիի 86-հազարանոց հայկական համայնքի շահերը հաշվի չեն առնվել քաղաքական ցուցակները ձևավորելիս, այլ նաև այն, որ մայրաքաղաքի հայ բնակիչների ավանդը քաղաքի զարգացման մեջ և նրանց հնարավորությունները բացարձակ հաշվի չեն առնվել»,- ասվում է Թբիլիսիի հայերի ասամբլեայի հայտարարության մեջ: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, եթե կուսակցությունների մի մասը գոնե պայմանականորեն ոչ անցումային տեղեր է հատկացրել հայերին, ապա երկու քաղաքական ուժերը` իշխող Ազգային շարժումը և Ազգային խորհուրդը, Թբիլիսիում չեն առաջադրել ոչ մի մաժորիտար թեկնածու հայի և ոչ մեկի ըստ համամասնական ցուցակի: «Համոզված ենք, որ այս մոտեցումը չի համապատասխանում մեր բազմամշակութային և բազմազգ քաղաքի հանդուրժողականության սկզբունքներին, չի նպաստում էթնիկ հայերի քաղաքական և քաղաքացիական մասնակցության մակարդակի զարգացմանը և բացասաբար է անդրադառնում ինտեգրման գործընթացի վրա: Թբիլիսիի հայերի ներկայացուցչական ժողովը, որը գումարվել է ATA նախաձեռնությամբ, կոչ է անում Թբիլիսիի հայ բնակչությանը, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին, որոնք համաձայն են մեր բողոքի հետ, քվեարակության ժամանակ անտեսել քաղաքական կուսակցությունների ցուցակները: Միաժամանակ, չնայած մեր դժգոհությանը, մենք գիտակցում ենք Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների կարևորությունը և կոչ ենք անում մայրաքաղաքի բնակիչներին քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ցուցաբերել քաղաքագլխի ընտրության հարցում»,- ասվում է Թբիլիսիի հայերի ասամբլեայի հայտարարությունում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |