Սերժ Ավեդիքյանը «Ոսկե արմավենու» է արժանացել անիմացիայի համար24 մայիսի 2010 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել կարճամետրաժ «Շան կյանքը» ֆիլմի համար: Դա անիմացիոն ֆիլմ է, որը պատմում է Օսմանյան կառավարության կողմից թափառող շներին Կոստանդնուպոլսից դուրս բերելու և Մարմարի ծովում գտնվող անմարդաբնակ կղզի տեղափոխելու մասին: Մրցանակը հանձնել են Ատոմ Էգոյանն ու Միշել Ռոդրիգեսը, PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագորղ Ժան Էքիյանը: Ըստ հեղինակի, դա փոխաբերական իմաստ ունեցող ֆիլմ է, որը պատմում է հայերի ճակատագրի մասին Օսմանյան կայսրությունում: «Ես ֆիլմեր եմ նկարահանում պատմության համար, որպեսզի չխզվի կապը իմ պապի և իմ երեխաների միջև»,-մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Ավեդիքյանը: Շան կղզու մասին պատմությունը նկարագրված է ֆրանսահայ գրող Վահե Քաչայի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Դաշյունն այգում» վեպում: 1910 թվականին կղզի է տեղափոխվել շուրջ 30 հազար թափառող շուն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |