Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում Ադրբեջանը պետք է օրինակ վերցնի ԼՂՀ-ից

Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում Ադրբեջանը պետք է օրինակ վերցնի ԼՂՀ-ից

PanARMENIAN.Net - «Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հետևում էր ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընտրատեղամասերի մեծ մասում` մասնավորապես Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Շուշիում և Ստեփանակերտում, և մենք կարող ենք հստակ արձանագրել, որ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, այդ ընտրություններով Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ նա հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին: «Անկախ նրանից, թե ում կքվեարկի Արցախի ժողովուրդը, նա հստակ գիտակցում է, որ այդ ընտրություններով ավելի է ամրապնդվում ԼՂՀ անկախությունը և ինքնավարությունը»,- հայտարարել է Շարմազանովն` ավելացնելով, որ ընտրություններում ոչ մի խախտում չի արձանագրվել: Նա մեկ անգամ ևս նշեց, որ ընտրություններն ընթացել են շատ կազմակերպված և ժողովրդավարական, և հարևան երկրները, մասնավորապես Ադրբեջանը, պետք է օրինակ վերցնեն ԼՂՀ-ից:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---