Եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժովովուրդը, ապա դրանք կճանաչի նաև միջազգային հանրությունը24 մայիսի 2010 - 12:31 AMT PanARMENIAN.Net - «Անկախ ընտրությունները, առաջին հերթին, պետք են մեզ: Դրանով մենք իրագործում ենք իշխանություն ձևավորելու Արցախի ժովովրդի սահմանադրական իրավունքը»,- հայտարարել է Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Աշոտ Ղուլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ի օգտին քվեարկողների թիվն ավելի քիչ չի լինի, քան 2005-ին: «2005-ին մեր օգտին քվեարկել է ընտրողների 37 տոկոսը: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրում նշված են մեր ապագա խորհրդարանական գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք հիմնականում վերաբերվում են քաղաքական համակարգին, տնտեսությանը, ինչպես նաև սոցիալական ոլորտին: Մենք նաև առաձին մշակել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ: Այնպես որ ապագայում շատ անելիք կա»,- ասել է Ղուլյանը: Նա նաև հայտարարեց, որ եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժողովուրդը, ինչը կասկած չի առաջացնում, ապա դրանք կհարգի նաև միջազգային հանրությունը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խորհրդարանը լավ հարթակ դառնա պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների քննարկման համար: Ինչ վերաբերում է նրան, թե ով կդառնա ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, կարծում եմ, այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է Աշոտ Ղուլյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |