Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային մրցաշար24 մայիսի 2010 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2010թ հուլիսի 16-ից 19-ը Երևանում անց է կացնելու հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային հուշամրցաշար` նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին: Մրցաշարը ոչ միայն մարզական առումով կկարևորվի, այլև կունենա ռազմահայրենասիրական դաստիարակության ու բարոյահոգեբանական նշանակություն: Միջազգային մրցաշարն անց է կացվելու պատանիների և աղջիկների միջև: Ակնկալվում է սամբո մարզաձևում հաջողություններ ունեցած աշխարհի մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: Հուշամրցաշարը, որը կարող է դառնալ նաև ավանդական, կխթանի մարզաձևի զարգացմանն ու հանրահռչակմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ մարզիկների էլ ավելի հաջող ելույթներին միջազգային մրցասպարեզներում: Հիշեցնենք, որ հայ սամբիստները միայն այս տարվա պատանիների, երիտասարդների, աղջիկների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններում արդեն վաստակել են 13 մեդալ /2 ոսկե, 2 արծաթե, 9 բրոնզե/, հաղորդում է սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |