Երևանի Ազատության հրապարակում բացվել է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի![]() 24 մայիսի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Երևանում` Ազատության հրապարակում, մայիսի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է 500 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիի պաշտոնական բացումը: Երկրի ղեկավարի խոսքերով, կատարվել է շատ լավ աշխատանք բարձր չափանիշներին համապատասխան: Իր հերթին, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ քաղաքում ավտոկայանատեղերի շինարարությունը պետք է շարունակվի, քանի որ երեկոյան ժամերին քաղաքը ծանրաբեռնված է լինում: «Մոտ ժամանակները նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում Ազնավուրի և Սախարովի հրապարակներում, և լավ կլիներ, եթե նման ստորգետնյա շինություն կառուցվեր նաև Հանրապետության հրապարակում»,- ասել է նա: Ավտոկայանատեղերի արժեքի վերաբերյալ քաղաքապետն ասաց, որ վճարի վերջնական չափը դեռ որոշված չէ, բայց այն լինելու է 100-500 դրամի սահմաններում: Ավտոկայանատեղիի մուտքը և ելքը Թումանյան փողոցից է: Շինարարության արժեքը կազմել է մոտ 4 մլրդ դրամ: Մոտ ժամանակները Ծովակալ Իսակովի հրապարակի հարևանությամբ մեկնարկելու է հեծանվահրապարակի շինարարությունը: Հեծանվահրապարակում նախատեսվում է երկու մարզասրահների կառուցում 3200 տեղերով: Նախագծի արժեքը 5.9 մլրդ դրամ է: ՀՀ կառավարության 2008-ի օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվեց իտալական «RENCO S.p. A.» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, որի համաձայն պետք է կառուցվեր միջազգային չափանիշենրին համապատասխան ստորգետնյա ավտոկանգառ և հեծանվահրապարակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |