Մայիսի 23-ին Արցախում նշվում է Լրագրողի օրը24 մայիսի 2010 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ Արցախում մայիսի 23-ը կնշվի որպես լրագրողի օր: Դա մեկ անգամ ևս վկայում է լրագրողի կարևոր ու դժվարին աշխատանքի հանդեպ մեր հասարակության և իշխանությունների պատշաճ վերաբերմունքի մասին: Այդ մասին ասվում է Լրագրողի օրվան նվիրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքում: «Դուք միշտ եղել եք հարազատ ժողովրդի հույզերի ու նկրտումների արտահայտիչը: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ձեզնից շատերը լծվեցին հայենիքի պաշտպանության գործին, ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ նրանց: Մեր ժողովուրդն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին և հաստատակամորեն կառուցում է մի պետություն, որտեղ գերակա են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Իսկ խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությունում: Այդ իսկ պատճառով մեր իրականության մեջ ավելի է արժևորվում լրագրողի դերը»,- ասել է Բակո Սահակյանը: «Թանկագին լրագրողներ, դուք յուրօրինակ կամուրջ եք հանդիսանում հասարակության ու իշխանությունների միջև: Եվ ուզում եմ վստահ լինել, որ բոլորդ քաջ գիտակցում եք այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու պատվով կկատարեք այն` միշտ հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, ունենալով քաղաքացիական բարձր կեցվածք ու մասնագիտական պատրաստվածություն: Անաչառ ու կառուցողական մոտեցումը, սրտացավ վերաբերմունքը հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ, թերացումները վերացնելու և դրականը զարգացնելու ձգտումը պետք է առաջնային լինեն յուրաքանչյուրիդ համար»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |