Բջջային կապից օգտվելու էթիկայի սկզբունքներին ծանոթացել են Հայաստանի 493 դպրոցների 3930 աշակերտներ24 մայիսի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրին մասնակցեցին Հայաստանի 493 դպրոցների 3930 աշակերտներ: Ինչպես PanARMENIAN.Net �աղորդեցին «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) մամլո ծառայությունից, դպրոցականները բջջային կապից օգտվելու էթիկայի սկզբունքներին ծանոթացան: Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ անց են կացվել «Բջջային գրագիտության» դասեր մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում: Այնուհետև հայտարարվել է լավագույն շարադրություն մրցույթ: ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «ԱրմենՏել» ընկերության և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը ներկայացված 2171 շարադրություններից ընտրեց լավագույն աշխատանքները: Մայիսի 24-ին «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն պարգևատրեց «Բջջային գրագիտություն» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներին: «Հաշվի առնելով հեռահաղորդակցման ոլորտի համընթաց զարգացումը և հավատարիմ մնալով կրթական ծրագրերին օժանդակելու մեր ռազմավարությանը, որն իրականացվում է լուսավոր ապագա կարգախոսի ներքո, մենք կշարունակենք աջակցել երեխաների իրազեկման բարձրացման ծրագրերին, որոնք ուղղված են կապի տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |