Ադրբեջանը ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանին ղարաբաղյան խնդրի լուծումից

Ադրբեջանը ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանին ղարաբաղյան խնդրի լուծումից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում չմիջամտի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ըստ նրա, Բաքուն փորձում է չեզոքացնել ՌԴ ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: «Թուրքիան նաև Ռուսաստանի առջև Հայաստանին վերաբերող հարցեր է դնում: Ես գտնում եմ, որ ՀՀ իշխանություններն ու Սփյուռքը պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Անհրաժեշտ է կասեցնել նման քայլերը, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ»,-ասել է Նավոյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---