ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են քվեարկել Եվրատեսիլի մասնակցի օգտին` SMS ուղարկելով 4447 համարին25 մայիսի 2010 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` 55-րդ Եվրատեսիլը տեղի կունենա մայիսի 25-ին, 27-ին և 29-ին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Եվա Ռիվասը: Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն, ինչպես միշտ, հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Մրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից: Կիսաեզրափակիչ փուլերը անց են կացվելու մայիսի 25-ին և 27-ին, իսկ եզրափակիչը` 29-ին: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 4447 կարճ համարին կամ զանգահարելով 0900990 համարին` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099004): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարեն հաղորդավարները` մրցույթի ընթացքում: Քվեարկության կանոնները` • արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին, • հեռուստադիտողները կարող են մասնակցել քվեարկությանը միայն այն կիսաեզրափակչում, որտեղ ներկայացված է իրենց երկիրը, • քվեարկության ժամանակահատվածից դուրս ուղարկված ձայնը կհամարվի անվավեր և չի հաշվարկվի, • մեկ բջջային հեռախոսահամարից 4447 կարճ համարին թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS, • սխալ ձևաչափով տրված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի, • ռոումինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը: 4447 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև դեպի 0900990 հեռախոսահամար կատարված մեկ զանգի արժեքն է` 240 դրամ (ներառյալ ԱԱՀ): SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց: Եվրատեսիլ-2010 երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 25-ին, 27-ին և 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |