Սամվել Նիկոյան. «Չեխիայի ԱԳ նախարարի արտահայտությունները Ղարաբաղի վերաբերյալ հակասում են ԵԱՀԿ երկրների ԱԳՆ հայտարարություններին25 մայիսի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի հրավերով մայիսի 13-17-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Պրահա: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, այլ պաշտոնատար անձանց և հայկական համայնքի հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը` ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ում: Նիկոյանը նշել է նաև, որ Չեխիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել է այս օրերին Չեխիայի ԱԳ նախարարի Բաքվում արված հայտարարությունը, որով շեշտել է տարածքային ամբողջականությունը: «Մենք նշել ենք, որ նման արտահայտությունները հակասում են 2009 թ. ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը, որի տակ նաև Չեխիայի ԱԳ նախարարն է ստորագրել: Մեր պատվիրակությունը պայմանավորվել է խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիայում ստեղծել հայ-չեխական բարեկամության պատգամավորական խումբ», - ասել է նա` նշելով, որ քննարկվել է նաև Չեխիայում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին: Արմեն Ռուստամյանը նշել է, որ հայկական պատվիրակության այցը որոշ առումով կարողացել է փոխել չեխ բարձրաստիճան անձանց մոտ ձևավորված ադրբեջանամետ տրամադրությունները: ՀՅԴ խմբակցության պատգամավորը կարևորել է Չեխիայի հետ խորհրդարանական դիվանագիտության հետագա ակտիվացումը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |