Էդուարդ Շարմազանով. «Ի վերջո ԼՂՀ-ն վերամիավորվելու է Հայաստանի հետ»

Էդուարդ Շարմազանով. «Ի վերջո ԼՂՀ-ն վերամիավորվելու է Հայաստանի հետ»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հետևելով ԼՂՀ ընտրությունների ընթացքին, կարող է արձանագրել, որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարության սկզբունքներին և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերի համաձայն, ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները ողջ աշխարհին ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդը միասնական է և ընտրություններ կատարելով` այս կամ այն տերությանը դուր գալու նպատակ չի հետապնդում:

Սլովակիայի խորհրդարանի խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի` Հայաստանը, ԼՂՀ-ն և Ադրբեջանը ԵՄ կազմի մեջ որպես ասոցացային անդամներ ներգրավելու մասին առաջարկությունը մեկնաբանելով, Է. Շարմազանովը գոհունակություն է հայտնել, ասելով, որ այդպիսով Միկլոշկոն ճանաչում է ԼՂՀ անկախությունը:

 Ուշագրավ
---