Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը IIHF վարկանիշում վերջին տեղն է զբաղեցնում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը IIHF վարկանիշում վերջին տեղն է զբաղեցնում

PanARMENIAN.Net - Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հրապարակել է 49 ամենաուժեղ հավաքականների վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը, որն այս տարվա ապրիլին տափօղակով հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրեց, առանց միավորների եզրափակում է վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց, որ ինքը ներկա էր Միջազգային ֆեդերացիայի կոմիտեի նիստին: «Լուրերն այն մասին, որ Հայաստանի հավաքականին որակազրկել են որոշ մարզիկների երկքաղաքացիության պատճառով, չեն համապատասխանում իրականությանը: Երկքաղաքացիությամբ մարզիկներն իրավունք ունեն ելույթ ունենալ աշխարհի առաջնության ժամանակ, քանի որ դա չի հակասում միջազգային ֆեդերացիայի կանոններին: Վերջնական որոշումը Միջազգային ֆեդերացիան կհրապարակի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ»,- ասել է Ջաղացպանյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---