Իգոր Նայդին. «Հայաստանի հետ Բորոդինի քառյակին շատ բան է կապում»26 մայիսի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Վերջին տարիներին Բորոդինի անվ. քառյակը սերտորեն կապվել է Հայաստանին: Դա, անկասկած, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի շնորհիվ է: Սակայն խմբին Հայաստանի հետ նաև այլ օղակներ են կապում», - նշել է քառյակի ալտահար Իգոր Նայդինը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ քառյակի առաջին ուսուցիչը կամերային երաժշտության գիտակ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Տերիյանն էր, ով քառյակի անդամներին դեռևս ուսանողության տարիներից է դասավանդել: Նա պատմել է նաև 1980-ական թթ. նկարահանված մի ֆիլմի մասին, որը նվիրված է քառյակի 40 ամյակին: «Ֆիլմում լսվում է Մ. Տերիյանի կադրից դուրս հնչող ձայնը, որ պատմում է քառյակի յուրաքանչյուր անդամի մասին»: Ի. Նայդինը նշել է, որ Բորոդինի քառյակի համար օրինակ է ծառայել Կոմիտասի անվան հայտնի քառյակը. «Մենք շատ բան ենք այդ քառյակից սովորել»: Ներկայում Բորոդինի անվան քառյակի համերգացանկում կան նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Բորոդինի անվան քառյակը Բորոդինի անվան քառյակը ռուսական լարային քառյակների շարքում առավել նշանավորներից է, նաև աշխարհում հաճախ ելույթ ունեցող կամերային անսամբլներից մեկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |