«Ապագատուր» զբոսաշրջային համալիրի փորձը Հայաստանի շրջաններում զբոսաշրջության զարգացման լավ օրինակ է26 մայիսի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ենոքավան գյուղում գտնվող «Ապագատուր» զբոսաշրջային համալիրի փորձը լավ օրինակ կարող է ծառայել Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման համար, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում: «Ապագատուր» զբոսաշրջային համալիրը գտնվում է Ենոքավան գյուղից 4 կմ հեռավորության վրա: Այն ակտիվ հանգստի գոտի է: ԽՍՀՄ-ի տարիներին համալիրի տարածքում ոչխարաբուծական ֆիրմա էր գտնվում, որը ԽՍՀՄ փլուզումից հետո այլևս չէր օգտագործվում: Ներկայում համալիրի տերերը ձիեր են բուծում: Այդ ձիերն օգտագործվում են 3-15-օրյա ձիարշավներ կազմակերպելու համար: Զբոսաշրջային այդ համալիրի կառուցման համար ներդրվել են հսկայական գումարներ: Ներդրումները շարունակվում են նաև հիմա, որի շնորհիվ «Ապագատուրը» կարող է դառնալ երկրի խոշորագույն զբոսաշրջային համալիրներից մեկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |