ՄԱԿ-ը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին

ՄԱԿ-ը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը որեւէ կարծիք չի կարող հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի որ ՄԱԿ-ը ներգրավված չէ կարգավորման բանակցություններում եւ ակնկալում է, որ հակամարտության կողմերը հաջողությամբ առաջընթաց կարձանագրեն : Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմից : «Որեւիցե նամակ Բան Կի Մունը Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն կամ ներկայացուցչին չի գրել»,-նշել են ՄԱԿ-ի քարտուղարությունում:

Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Բան Կի Մունն Ադրբեջանին նամակ է հղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ : Մասնավորապես, նամակում գոհունակություն է հայտնվում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացման առնչությամբ :

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---