Արման Մելիքյան. Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում

Արման Մելիքյան. Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, քանի որ Ռուսաստանը 1992-ից հարում է այն դիրքորոշմանը, որ տարածքային զիջումների փոխարեն Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, դրա մասին վկայում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե նման հայտարարությունները:

«Եթե մենք չենք ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել, ապա պետք է փոխվենք ներսից, և առաջին հերթին փոխենք երկրի ներքին դրությունը»,- ավելացրել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:

Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նա ասաց, որ հիմա նրան ուրախացնում է հայկական ղեկավարության անտարբեր վերաբերմունքը նորացված սկզբունքների վերաբերյալ, քանի որ դա ցույց է տալիս, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է նոր արտաքին քաղաքական ուղղություն վարել այդ հարցի վերաբերյալ:

«Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվ լոբբիստական գործունեություն է վարելու, որպեսզի Հայաստանն արտահայտի դիրքորոշումն այսպես կոչված նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ»,- ասել է Մելիքյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ եթե դա նրանց չհաջողվի անել հիմա, ապա չի հաջողվի երբեք, քանի որ հայկական կողմը կփոխի արտաքին քաղաքական ուղղությունը, իսկ եթե նա հասցնի փոխել այն, ապա իրավիճակը ԼՂՀ ստատուս-քվոյի հարցում դեռ երկար չի փոխվի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---