ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆԴԵՊ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ՀՈՒՅՍ ՉԻ ԴՆՈՒՄ ԻՐ ՈՒԺԵՐԻՆ13 հոկտեմբերի 2001 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի անդամ Բյուլենտ Ակաչալին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Անկարան պատրաստ է սկսել «հակաահաբեկչական գործողություններ Ղարաբաղում, եթե Բաքուն կարողանա ապացուցել, որ Հայաստանը մասնակից է Ադրբեջանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին»: «Մենք պետք է պարտադիր կարգով խնդրենք ԱԳՆ-ին ներկայացնել այդ ապացույցները Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է ANS ադրբեջանական գործակալությանը տրված հարցազրույցում Բաքվի պետական համալսարանի դոցենտ Քյամիլ Սալիմովը: Միաժամանակ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում իրեն մեծ մասնագետ համարող գիտնականը գտնում է, որ առայժմ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հանդեպ զինվորական գործողություններ սկսելու իրավական հիմք չունի: «Առանց Ադրբեջանի համաձայնության դա հնարավոր չի, քանի որ ՄԱԿ-ը իր բազմաթիվ հռչակագրերում, կոնվենցիաներում եւ բանաձեւերում հանձնարարում է պետություններին կնքել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պայմանագրեր իրենց տարածքներում ահաբեկչական բռնությունը ճնշելու եւ վերացնելու համար»,- ընդգծեց Սալիմովը: Խնդրի լուծումը նա տեսնում է «Հայաստանի կողմից ահաբեկչական գործողությունների համատեղ ճնշման մասին» Թուրքիայի հետ պայմանագիր կնքելում: Այսպիսով, ակնհայտ է, որ ադրբեջանական էլիտան պատրաստվելով Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեսիայի, հույս չի դնում իր սեփական ուժերին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |