Վազգեն Բադալյան. Դարչինյանի նպատակը շատ տիտղոսներ նվաճելն է ու ռեկորդակիր դառնալը27 մայիսի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն Էրիկ Բարսելոնայի հանդեպ տարած հաղթանակից հետո իր հաջորդ մենամարտն անցկացնելու է օգոստոսի 21-ին Ռաֆայել Մարկեսի (Մեքսիկա) հետ: Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Բարսելոնային հետ մենամարտը հեշտ չէր Դարչինյանի համար: «Վիկը կոտրել էր ձախ ձեռքի բութ մատը, բայց դրա մասին ոչինչ չէր ասել բժիշկներին, քանի որ ցանկանում էր ձեռք բերել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Բադալյանը: Մարզիչի խոսքերով, չնայած նրան, որ Դարչինյանը ելույթ էր ունենում նոր քաշային կարգում, բոլոր 12 ռաունդներում առավելություն ուներ և կարողացավ հաղթել: «Վախթանգը հիանալի բռնցքամարտիկ է և կարողացավ WBC և WBA վարկածներով գոտիներին ավելացնել IBO վարկածով գոտին: Նրա նպատակն է շատ տիտղոսներ նվաճել և դառնալ ռեկորդակիր»,- ասել է Բադալյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |