Մեկնարկել է Հայաստանի հանդբոլի մինչև 13 տարեկանների առաջնությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Երևանում մեկնարկեց Հայաստանի հանդբոլի մինչև 13 տարեկանների առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 31-ը: Առաջնությանը մասնակցում են 19 թիմեր Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Թիմերը 2 խմբի են բաժանվել: Խմբերի հաղթողները կշարունակեն պայքարը կիսաեզրափակչում:

Առաջին մրցաշարային օրը աղջիկները 2 տուր են անցկացրել. «Ղարաբաղը» 11:8 հաշվով հաղթեց հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմ-2-ին, իսկ հանդբոլի մասնագիտացված դպրոց-1-ը 12:3 հաշվով հաղթեց Ստեփանավանի թիմին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---