«Լինսի» հիմնադրամը կշարունակի նպաստել դպրոցաշինությանն աղետի գոտում27 մայիսի 2010 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև «Փոխըմբռնման վերաձևակերպված հուշագրի» կնքման առաջարկությանը: Ինչպես նշել է նիստի ժամանակ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, հիմնադրամը շարունակելու է աղետի գոտու մարզերում նախորդ տարիներին ծայր առած դպրոցաշինության ծրագիրը` այդ նպատակին տրամադրելով 12 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնավորապես, հատկացված միջոցներով կվերականգնվի և ավարտին կհասցվի 3 դպրոցների շինարարությունը Շիրակի և Լոռու մարզերում: Ըստ նրա, մինչև շաբաթվա ավարտը կամփոփվեն նախնական աշխատանքները, իսկ շինարարությունը կսկսվի ՀՀ ԱԺ-ի հաստատումից անմիջապես հետո: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Լինսիի» գործընկերներին ու նշել, որ դպրոցաշինությունը հիմնադրամի իրականացրած ամենահաջողված ծրագիրն է, որի շնորհիվ մեզանում ներդրվել են շինարարության լավագույն չափանիշներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |