1918 թվականին հայ ժողովուրդը օրհասական պահին կարողացավ միավորվել ու համախմբվել ազգային գաղափարների շուրջ27 մայիսի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ը առանձնահատուկ պատմական օր է համայն հայության համար: 92 տարի առաջ` Սարդարապատի հերոսամարտի հաղթանակից հետո, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Դարեր շարունակ դիմագրավելով տարբեր փորձությունների, կրելով աննկարագրելի զրկանքներ ու կորուստներ` մեր ժողովուրդը կրկին ուժ գտավ իր մեջ վերապրելու և ի լուր աշխարհի հայտարարելու իր գոյության մասին: Կրկին վերածնվեց հայի հերոսական ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ, վերականգնվեց հայոց կորսված պետականությունը: Այն դարձավ մեր հետագա հաղթանակների հիմքն ու ոգեշնչման աղբյուրը»: Այս մասին ասվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում; «1918 թվականին հայ ժողովուրդը ոչ միայն չհուսալքվեց ու չբնաջնջվեց աշխարհի երեսից, այլև ի հեճուկս ամեն ինչի փայլուն հաղթանակ տարավ, որովհետև օրհասական պահին կարողացավ միավորվել ու համախմբվել ազգային գաղափարների շուրջ: Դա պատմության կարևորագույն դասն է, որը պետք է միշտ ուղեկցի մեզ: Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը այն միակ ճիշտ ուղին է, որն ընտրել էր մեր ժողովուրդը դեռևս 1918 թվականին, և որով ընթանում ենք մենք այսօր: Համոզված եմ, որ այդ երթը հաղթական կլինի հայկական երկու հանրապետությունների համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին աշխարհի տարբեր ծայրերում և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության շարունակական զորացման և հայ ժողովրդի պայծառ ապագայի», - ընդգծել է նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |