«Երևան Ջուր» ՓԲԸ-ին կհատկացվի մինչև 340 մլն դրամ՝ սպառողներին մատուցվող խմելու ջրի դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով27 մայիսի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 8-ից Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման սակագինը մեկ խմ-ի համար սահմանվել է 195 դրամ` նախկին 181-ի փոխարեն: Որպեսզի 14 դրամով թանկացումը չանդրադառնա մայրաքաղաքի բնակիչների սպառողական զամբյուղի վրա, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայիսի 7-ին Երևանի ավագանին որոշեց սուբսիդավորել խմելու ջրի սակագինը: Երևանի ավագանու «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների և գումար հատկացնելու մասին» որոշման համաձայն` Երևանի 2010 թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Երևան Ջուր» ՓԲԸ-ին կհատկացվի մինչև 340 մլն դրամ՝ 2010թ. հուլիսի 8-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը սպառողներին մատուցվող խմելու ջրի դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով։ Սուբսիդիան կտրամադրվի ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա փաստացի մատուցված ծառայությունների վերաբերյալ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության հիման վրա: «Հարկ ենք համարում ընդգծել, որ սուբսիդավորումը, ինչպես թյուրիմացաբար նշել են որոշ լրատվամիջոցներ, միայն սոցիալապես անապահով խավերի վրա չէ, որ տարածվում է: Այն սոցիալական կոնկրետ հասցեականություն չունի և, Երևանի ավագանու որոշման համաձայն, վերաբերում է մայրաքաղաքի բոլոր սպառողներին անխտիր», - ասվում է քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |