Հայկական պատվիրակությունն Ամստերդամում կմասնակցի ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսին27 մայիսի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունն Ամստերդամում մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային կոնգրեսին: Միջոցառումը կազմակերպել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքը, որը ներկայացնում է ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայի 90 տոկոսը: Դաշինքին անդամակցում է նաև ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միության նախագահ Կարեն Վարդանյանը, կոնգրեսին, որն անցավ մայիսի 25-27-ը, մասնակցում են նաև «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Essential Solution» ընկերությունը: Պատվիրակությունը գլխավորում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների միությունը: «Միջոցառումը հիշեցնում է ՏՏ ոլորտի օլիմպիադա: Այստեղ է որոշվում այն քաղաքականությունը, որը վարելու է ՏՏ բիզնեսը իր երկրում: Այստեղ հանդես են գալիս ոլորտի առաջատարները, ինչպիսիք են Intel, Microsoft և այլ ընկերությունների նախագահները»,-ասել է Կ.Վարդանյանը: Ըստ նրա, Կոնգրեսի ընթացքում կնքվում են պայմանագրեր, քանի որ հաճախ պատվիրակությունները գլխավորում են նախարարներ ու վարչապետներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ: ՏՏ ոլորտի 17-րդ համաշխարհային կոնգրեսին մասնակցում է շուրջ 2,5 հազար պատվիրակ աշխարհի 88 երկրներից: Գլոբալ համաժողովն անց է կացվում յուրաքանչյուր երկու տարին մեկ աշխարհի տարբեր երկրներում: Առաջին կոնգրեսը տեղի ունեցավ 1978 թվականին Բարսելոնայում, Հայաստանը մասնակցում է կոնգրեսին արդեն չորրորդ անգամ: Համաժողովի ավարտին կստորագրվի այսպես կոչված Ամստերդամի հռչակագիրը, որի նախագծում կոչ կա ուղղված բոլոր շահագրգիռ կողմերին` տնտեսական աճի տեմպերի, ջերմոցային գազերի արտանետման կրճատման, կյանքի որակի բարձրացման հավակնոտ նպատակներ դնել և ապահովել, որ այդ խնդիրների իրագործումն ազդի ողջ աշխարհի վրա: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |