Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը27 մայիսի 2010 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Կողմերը խոսել են Արևելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին: Նրանք ընդգծել են, որ Արևելյան գործընկերության ձևաչափը նաև Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու, կայունություն և համերաշխություն հաստատելու արդյունավետ միջոց է: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն և ԼՂ բանակցային գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |