ՀՀ վարչապետը և ՀԲ ներկայացուցիչը քննարկել են լեռնահանքային ոլորտի զարգացման հարցերը

ՀՀ վարչապետը և ՀԲ ներկայացուցիչը քննարկել են լեռնահանքային ոլորտի զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասները և հետագա ընդլայնման հարցերը: Մասնավորապես, կարևորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ընդգծվել է «Ընդերքի մասին» օրենքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի աճին:

Անդրադարձ է արվել նաև հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---