Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության լուծմանը28 մայիսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ում կազմվել է արտասահմանցի այն քաղաքացիների «սև» ցուցակը, ովքեր 2010 թ. մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնակցել են դիտորդական առաքելությանը: Այդ ցուցակում հայտնվել են Ռուսաստանի Պետդումայի հինգ պատգամավոր` Իգոր Չեռնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշչենկոն և Կոնստանտին Զատուլինը, Պետդումային կից ուսանողական խորհրդարանի անդամ, միջազգային դիտորդ Գալինա Ռատնիկովան, հասարակաքաղաքական գործիչ Վիկտոր Շայնիսը և ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը: Այդ ցուցակում են հայտնվել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի և այլ երկրների քաղաքացիներ; «Կարծում եմ, որ միջազգային դիտորդների հանդեպ այդպիսի կոշտ հակազդեցությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Իսկապես, նույնիսկ եթե Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Սլովակիայի և Չեխիայի` աշխարհի այդպիսի ազդեցիկ պետությունների քաղաքացիների հետ է Ադրբեջանը խոսում վերջնագրերի լեզվով, ապա պատկերացնում եմ, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների վիճակը, եթե նրանք կրկին անցնեն Ադրբեջանի իրավասության ներքո: Պաշտոնական Բաքվի այս դեմարշը կրկին ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ ճանաչելու Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի քաղաքական և այլ իրավունքները, իսկ նրանց հայտարարություններն այն մասին, որ պատրաստ են հայերին բարձր մակարդակի ինքնավարություն տալու, ընդամենը քարոզչական շոու է` միջազգային կազմակերպությունների «միամիտ» ներկայացուցիչների համար», - այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Գլոբալիզացիայի և տարածքային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերի համաձայն, միայն մեկ դեպքում կարելի էր «հասկանալ» Ադրբեջանի այդ գործողությունները` եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն արգելեր, որ իր երկիր մուտք գործեին Թուրքիայի խորհրդարանի այն պատգամավորները և քաղաքացիները, ովքեր վերջին հինգ տարիների ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացրել Կոսովոյի ընտրությունների ընթացքում, ինչպես նաև մերժեր, որ իր երկիր մուտք գործեր Թուրքիայի ԱԳ նախարարներից որևէ մեկը, ով 2009 թ. այցելել էր Աբխազիա: «Այլ կերպ ասած, Ադրբեջանի ԱԳՆ-ի բարձրացրած այս ողջ աղմուկը կոչվում է «երկու չափանիշների քաղաքականություն», - ընդգծել է Գրիգորյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |