Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է «Մետալուրգի» 2009-2010թթ. խաղաշրջանի լավագույն կիսապաշտպանը28 մայիսի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը որոշել է ակումբի 2009-2010թթ. խաղաշրջանի լավագույն կիսապաշտպանին: Քվեարկության արդյունքում առաջին տեղը գրավեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Ի օգուտ նրան քվեարկել է 134 երկրպագու` 32 տոկոսը: Սերբ կիսապաշտպան Ջորջ Լազիչը 92 ձայնով ` 22 տոկոս, գրավել է երկրորդ տեղը: Մեկ այլ հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը հավաքել է 10 ձայն` 2 տոկոս, և զբաղեցնում է 7-րդ տեղը: Իսկ Արարատ Առաքելյանը, որը խաղաշրջանի կեսից տեղափոխվեց Երևանի «Բանանց» ակումբը` 8-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |