ՍԾՏՀ-ում հերթական նախագահությունը փոխանցվեց Հունաստանին28 մայիսի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Սոֆիայում Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում Բուլղարիայի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 22-րդ հանդիպումը, որին մայիսի 26-27-ը նախորդել էր կազմակերպության անդամ-երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը: ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդես եկավ ՍԾՏՀ գործող նախագահության առաջնայնությունների իրականացման ուղղությամբ Հայաստանի գործնական մասնակցության մասին ելույթով: Նիստի արդյունքում ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ընդունեց մոտ երեք տասնյակ որոշումներ ՍԾՏՀ առաջնային օրակարգի շրջանակում տնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Կարևոր որոշում ընդունվեց ՍԾՏՀ-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացման մասին: Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում հերթական նախագահությունը փոխանցվեց Հունաստանին: Մայիսի 28-ին փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Մարին Ռայկովի հետ: Քննարկվեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մասնավորապես` այս տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի նախապատրաստական խնդիրները, Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում անցկացվող միջոցառումների ընթացքը: Քննարկվեցին նաև քաղաքական խորհրդատվությունների շարունակականության, տնտեսական համագործակցության ընդլայնման և բարձր մակարդակի փոխայցելությունների անհրաժեշտության հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |