ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ՎՐԱ12 հոկտեմբերի 2001 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունները Աբխազիայում չեն անդրադառնա հոկտեմբերի 23-ից 24-ը սպասվող Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի Հայաստան պաշտոնական այցի վրա: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության խորհրդական Գերորգի Թերզաձեն: Նրա խոսքերով` տվյալ փուլում ակտիվորեն շարունակվում են այցի նախապատրաստական աշխատանքները, կողմերը զբաղված են այցի ընթացքում ստորագրվելիք փաստաթղթերը համաձայնեցնելով: Վրացական դիվանագետը հրաժարվեց թվարկել փաստաթղթերը` հայտնելով, որ դրանք դեռ համաձայնեցված չեն: Այնուամենայնիվ, հայտնի է, որ Երեւանում Հայասստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն կստորագրեն երկու պետությունների միջեւ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիր, ինչպես նաեւ բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն: Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Վրաստանի միջեւ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռ 1995 թվականին: Այժմյմյան փաստաթուղթը, ըստ էության, կդառնա հին պայմանագրի հարմարեցված տարբերակը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |