«Արևելյան գործընկերությունը» հակամարտությունների կարգավորում չի նախատեսում29 մայիսի 2010 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հակամարտությունների լուծման հարցը չի մտնում ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության ծրագրի մեջ: Այդ մասին Վարշավայում լրագրողներին է հայտնել Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին : «Մենք չենք զբաղվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հիմնախնդրի, մերձդնեստրյան հակամարտության կամ Հարավային Օսեթայի ու Աբխազիայի խնդրի կարգավորմամբ»,- ասել է լեհական ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ «Արևելյան գործընկերությունն» ուղղված է Եվրամիության արևելյան երկրներում եվրոպական արժեքների, չափանիշների ընդլայնմանը և այդ երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ: «Մեր առջև կարևոր նպատակներ են դրված` ասոցացման մասին պայմանագրի ստորագրում, 6 արևելյան երկրների հետ ԵՄ անցագրային ռեժիմի պարզեցում, ինչպես նաև այդ պետությունների տնտեսական ինտեգրացում»,- ասել է Չեշկովսկին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |