Սերժ Թանկյանն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում29 մայիսի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի օգոստոսին կկայանա System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի մեծ համերգը: Այդ մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից մեկում երգչի պաշտոնական էջում տեղակայված հայտարարությունից: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատվեց նաև armeniacalendar.com կայքում, որտեղ նաև հաղորդվում է, որ համերգը կկայանա օգոստոսի 12-ին, սակայն այդ օրը պաշտոնապես հաստատված չէ: Սերժ Թանկյանի համերգի մասին հաղորդող ցուցապաստառներն արդեն կախված են քաղաքում, սակայն ոչ մի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: System of a Down խումբը System of a Down խումբը հիմնվել է Լոս Անջելեսում 1995 թ-ին, ԱՄՆ գաղթած հայերի կողմից: Խումբը ձայնագրել է հինգ ալբոմ, որոնցից յուրաքանչուրը դարձավ պլատինե: 2006 թ-ն System of a Down խումբը երկարաժամկետ արձակուրդ էր վերցրել: Այդ ժամանակ մասնակիցներից յուրաքանչուրը զբաղվում էր իր սեփական նախագծերով: Վոկալիստ Սերժ Թանկյանը, որպես մենակատար թողարկել է Elect the Dead իր առաջին ալբոմը, կիթառահար Դարոն Մալաքյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը ստեղծեցին Scars On Brodway խումբը, որի հետ մեկ ձայնասկավառակ ձայնագրեցին: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |