Իսրայելի ռազմածովային ուժերը թուրքական նավ են բռնագրավել31 մայիսի 2010 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան նավերը զավթել են «Ազատության նավատորմի» 6 նավ, որոնք բեռնված են եղել 10 տոննա հումանիտար օգնությամբ և շինանյութերով` նախատեսված Գազայի հատվածի համար: Տուժածների մասին հակասական տեղեկություններ կան: Հստակ հայտնի է այն մասին, որ միջադեպի արդյունքում սպանվել է 2 մարդ, սական որոշ հաղորդագրությունների համաձայն, սպանվածների թիվը կարող է կազմել 10-15 մարդ: «Ազատության նավատորմը» Գազայի հատված գործուղած կազմակերպություններն ասում են, որ շուրջ 30 հոգի վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, իսրայելական բանակը հաստատել է բեռն ուղեկցող ակտիվիստների մահը: Իսրայելցի զինվորականների տվյալներով, հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ կրակ են բացել, նրանց վրա հարձակվել են դանակներով, արդյունքում 4 զինվոր վնասվածքներ է ստացել: Իսկ թուրքական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելցի զինվորները կռվում նավի վրա գտնվող մարդկանց հետ: Թուրքական «Ալ Ջազիրա» հեռուտսաընկերության թղթակցի ուղիղ ռեպորտաժն ընդհատվել է եբրայերենով հնչած «Բոլորը լռեն» հրամանով: Դեռ պարզ չէ, թե շարունակվում է դիմադրությունը և ինչ իրավիճակ է տիրում այնտեղ: Պաղեստինյան կողմի համաձայն, զավթումը տեղի է ունեցել չեզոք ջրերում` Գազայի ափից 150 կմ հեռավորության վրա: Սակայն Իսրայելը զգուշացրել էր «Ազատության նավատորմի» նավերին, որպեսզի չմտնեն նրա տարածքի ջրեր: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի գործողությունները` անվանելով դրանք միջազգային օրենսդրության խախտում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքերով միջադեպը կարող է «անդառնալի հետևանքների» հանգեցնել Իսրայելի և Թուրքիայի երկկողմանի հարաբերությունների համար: Իսկ իսրայելական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «ցավում է բոլոր զոհերի համար»: Իր հերթին, Իսրայելի աշխատանքի և արդյունաբերության նախարար Բինյամին Բեն-Էլիեզերն ասել է. «Պատահածի պատկերն, անտարակույս, անհասկանալի է: Ես կարող եմ միայն ցավակցել բոլոր զոհվածների համար»: 6 նավերի վրա բացի հումանիտար օգնությունից գտնվել են 600 պաղեստինամետ ակտիվիստներ և իրավապաշտպաններ եվրոպական ու արաբական երկրներից: Գազայի հատվածի տնտեսական շրջափակումն Իսրայելի և Եգիպտոսի կողմից շարունակվում է համարյա երեք տարի` այն պահից, երբ Գազայի հատվածում իշխանության գլուխ բարձրացավ ՀԱՄԱՍ շարժումը: Իսրայելն ի սկզբանե «Ազատության նավատորմի» գործողություններն անվանում էր քաղաքական պրովակացիա և զգուշացրել էր, որ եթե նավերը մոտենան Գազային, իսրայելական ռազմածովային ուժերը հետ կմղեն նրանց Աշդոդ քաղաքի նավահանգիստ, որտեղից նավատորմի 600 մասնակիցներին կարտաքսեն, հաղորդում է BBC-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |