Նետաձիգ Վասիլ Շահնազարյանը Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել31 մայիսի 2010 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կայացած Նետաձգության Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկության ժամանակ Վասիլ Շահնազարյանը գրավեց 2-րդ տեղը 87 մասնակիցների թվում, հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը: Եվրոպայի գավաթը վարկանշային է և Շահնազարյանը նվաճեց օգոստոսի 14-26 կայանալիք Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ավելի վաղ Սինգապուրի ուղեգիր էր նվաճել յոթ հայ մարզիկ` 2 ծանրորդ և ըմբիշ, ինչպես նաև մեկական ատլետ, ձյուդոիստ և նետաձիգ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |