Երևանում ավարտվել է հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Երևանում ավարտվել է հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 9 թիմեր աղջիկների շարքում և 10 թիմեր` պատանիների, Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Պատանիների շարքում հաղթող է դարձել «Դավիթաշեն» թիմը, որը եզրափակչում 13:11 հաշվով հաղթել է Ալավերդու թիմին:

Աղջիկների շարքում առավել ուժեղ էր Արցախի թիմը, որը եզրափակչում հաղթեց երևանյան մրցակիցներին:

Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը ստացել են մեդալներ և պատվոգրեր, իսկ բոլոր թիմերը ստացել են գնդակներ և մարզահագուստ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---