Սաթենիկ Հովհաննիսյանն ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլի ատլետիկայի մրցաշարում

PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է Սազակիի անվան ատլետիկայի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների մարզիկներ:

Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Սաթենիկ Հովհաննիսյանն առաջին տեղը գրավեց հեռացատկում` ցույց տալով 5,43 մետր արդյունքը: Նարեկ Խաչատրյանը (1995-96թթ. ծնված պատանիների շրջանում) և Էրիկ Փորսուղյանը (1993-94թթ. ծնվածների շրջանում) 100 մ վազքում գրավեցին 3-րդ տեղը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Իսկ Մոսկվայի միջազգային մրցաշարում, որտեղ խաղարկվում էին Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգրեր, 4 մասնակից հայ մարզիկներն անհաջող հանդես եկան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---